Երասխում երեխա է մահացել․ հայտնի է պատճառը
Երասխի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջը գրում է․
«Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։ Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։
Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»։
Bavnews.am-ի տեղեկություններով երեխան մահացել է ողբերգական վթարի հետևանքով։
Մարտի 30-ին Երասխում խճաքարով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել էր կայանված 4 մեքենայի, որոնցից մեկում էլ գտնվել է երեխան։


