Մամուլ

Դավիթ Մինասյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան․ փաստաբան

Դավիթ Մինասյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան, լրատվամիջոցներին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ըստ փաստաբանի, նրան քննչականից արդեն տարել են դատարան։

Նշենք, որ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված Միքայել Մինասյանը դուրս եկավ քննչական վարչությունից. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

«Երկուսն էլ ունեն մեղադրյալի կարգավիճակ, մեղադրանք առաջադրվել է»,-լրագրողներին ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Միքայել Մինասյանը լրագրողներին ասաց, որ լավ է, իր հանդեպ լավ են վերաբերվել, բայց խնդրեց այլ հարցեր չտան։

Հիշեցնենք,որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։

Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։

Կիսվեք ձեր էջում