Աշխարհ

Պուտինի ժամացույցի վրա նկատել են անսովոր գրություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կրած ժամացույցի վրա լրագրողները նկատել են հետաքրքիր մանրամաս՝ «Made in Russia» («Արտադրված է Ռուսաստանում») գրությունը։

Այս մասին հայտնել է «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինը՝ իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութին հղումով։

Տեսանյութում երևում է, որ ժամացույցի թվատախտակի վրա հստակ նշված է արտադրության երկիրը, սակայն արտադրող բրենդը չի նշվում։ Այդ փաստը առանձնահատուկ ուշադրություն է գրավել օգտատերերի և մեդիայի կողմից։

Նշվում է նաև, որ դեռ 2025 թվականի նոյեմբերին սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևի մոտ նկատվել էր Պուտինի ժամացույցին նման մոդել։

Ըստ հրապարակումների՝ նա կրում էր «Իմպերատորական Պետերգոֆի գործարանի» արտադրության ժամացույց՝ այն սկսելով օգտագործել Սամարայում անցկացված սպորտի խորհրդի նիստից հետո, որտեղ Պուտինը նախագահում էր։

Կիսվեք ձեր էջում