Շոու-բիզնես

Հայտնի են «Խազեր 2026» երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները

Նախօրեին կայացավ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ամփոփվեցին տարվա երաժշտական գլխավոր ձեռքբերումները։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի կողմից, իսկ հաղթողները որոշվում են ոլորտի մասնագետներից կազմված ժյուրիի քվեարկությամբ։

Այս տարվա լավագույն երգ ճանաչվեց Սոնա Ռուբենյանի «Ճանապարհեցիր ինձ տուն» ստեղծագործությունը։ Լավագույն ալբոմի մրցանակին արժանացավ Brunette-ը։ Փոփ ժանրում լավագույն երգիչ և երգչուհի ճանաչվեցին համապատասխանաբար Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը։

Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն անվանակարգում հաղթեց «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, իսկ տարվա լավագույն տեսահոլովակը դարձավ Սոնա Ռուբենյանի «Վարդավառը գալիս է» աշխատանքը։

Լավագույն ջազ արտիստ ճանաչվեց Խաչիկ Սահակյանը, ազգային/ժողովրդական երաժշտության ոլորտում՝ Կարեն Սևակը, իսկ ռոք երաժշտության մեջ՝ NEMRA խումբը։ Քաղաքային ֆոլկ ժանրում լավագույնը դարձավ Տաթև Ասատրյանը։

Դասական երաժշտության ոլորտում լավագույն երգիչ ճանաչվեց Արսեն Սողոմոնյանը, լավագույն կոմպոզիտոր՝ Մարտին Ուլիխանյանը, իսկ լավագույն դասական նախագիծ՝ «Սիմֆոնիկ Հայկո․ բաց երկնքի տակ»։

Լավագույն գործիքավորման մրցանակը ևս շնորհվեց Կարեն Սևակին, իսկ լավագույն հեղինակ-կատարող ճանաչվեց Սոնա Ումրոյանը։ «Տարվա հայտնություն» կոչմանը արժանացավ Սիմոնը։

Ավելի վաղ Bavnews.amհայտնել էր, որ Իվետա Մուկուչյանը և Brunette-ը նախքան մրցանակաբաշխությունը ինստագրամյան հրապարակմամբ հայտնել էին, որ չեն մասնակցի մրցանակաբաշխությանը։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի կողմից և նպատակ ունի խթանել հայկական ժամանակակից երաժշտության զարգացումը՝ ընդգծելով տարվա լավագույն ստեղծագործություններն ու կատարողներին:

Հաղթողները որոշվում են ոլորտի մասնագետներից կազմված ժյուրիի քվեարկությամբ:

Կիսվեք ձեր էջում