Ծանր իրավական հետևանքներ՝ հեղինակային իրավունքները խախտողների համար. ի՞նչ է բացահայտվել
Dialectica.am-ը գրում է․ Ժամանակակից աշխարհում գնալով աճում է մարդու ստեղծարար գործունեության արդյունքների արժևորման և դրանց իրավական պաշտպանության անհրաժեշտությունը: Այդ համատեքստում մտավոր սեփականության իրավունքը կոչված է կարգավորելու մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավական հիմքերը և դրանց սեփականատերերի իրավունքների պաշտպանությունը:
Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ մտավոր սեփականության օբյեկտերն են մարդու մտավոր գործունեության արդյունքները (գիտության, գրականության և արվեստի ստեղծագործություններ, գյուտեր, արդյունաբերական դիզայններ և այլն) և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները (ապրանքային նշաններ, ֆիրմային անվանումներ և այլն): Այլ անձանց կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը թույլատրվում է բացառապես դրանց իրավատիրոջ համաձայնությամբ:
Առանց նման համաձայնության մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը համարվում է իրավատիրոջ բացառիկ իրավունքների խախտման դեպքերը, ինչին զուգահեռ բարձրացել է նաև դրանց դատական պաշտպանության անհրաժեշտությունը: Մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության մեխանիզմների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այլոց հեղինակային իրավունքների խախտումների, ապրանքային նշանների ապօրինի օգտագործման, կոնտրաֆակտ (կեղծ, նմանակված) ապրանքների տարածման և այլ նմանատիպ խախտման դեպքերի ավելացում է արձանագրվել: Դատական տեղեկատվական համակարգում (datalex.am) առկա են մի շարք դատական գործեր, որոնց շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների սեփականատերերը դիմել են դատական պաշտպանության՝ իրավունքը խախտող անձանց դեմ:
Մասնավորապես, «Սիրուշո Փրոդաքշն» ՓԲ ընկերության կողմից արդյունավետորեն իրացվում է հեղինակային իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Խախտման դեպքերը՝ կապված են ընկերությանը պատկանող «PREGOMESH» ապրանքային նշանի ներքո թողարկվող զարդերի կեղծ և նմանակված ապրանքների տարածման և վաճառքի հետ:
Ընկերությունը բազմիցս հայտարարությունների տեսքով անդրադարձել է այս հարցին՝ բարձրաձայնելով իր հեղինակային իրավունքների խախտումների և դրա արդյունքում ընկերությանը և սպառողներին պատճառվող վնասների մասին՝ փորձելով այդպիսով կանխել խախտումների հետագա դեպքերը: Սակայն, հաշվի առնելով դրանց բնույթը և ելնելով թե՛ սպառողների, թե՛ իր հաճախորդների օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ընկերությունն առավել հետևողական է դարձել դատական պաշտպանության գործիքակազմի կիրառման հարցում:
Մասնավորապես, որոշ դեպքերով, երբ կեղծարար գործունեությունը չի կասեցվել՝ «Սիրուշո Փրոդաքշն» ՓԲ ընկերությունը, որպես իր իրավունքների պաշտպանության միջոց՝ դիմել է նաև դատարան պարտավորեցնելով իր իրավունքները խախտող անձանց դադարեցնելու իրավախախտ գործողությունները, մասնավորապես՝ արգելելով իր կողմից ստեղծված և իր բացառիկ սեփականությունը հանդիսացող «PREGOMESH» ապրանքային նշանի ներքո թողարկվող զարդերի նմանակված (կոնտրաֆակտ) օրինակների վերարտադրումը, տարածումը (վաճառքը) սոցիալական մեդիայի և առցանց հարթակների և խանութ-սրահների միջոցով:
Ներկայացված հայցադիմումներով պահանջվում է վնասների հատուցում, ինչպես նաև բռնագրավել կեղծ և նմանակված զարդերի արդեն իսկ պատրաստված և չվաճառված օրինակները: Այսինքն առավել քան ակնհայտ է, որ նման կեղծարարությամբ շահույթ հետապնդելը չի կարող արդյունավետ լինել, այլ հակառակը հանգեցնում է մեծ ծախսերի, իսկ դատական ակտերը չկատարելն իր հերթին հանդիսանում է հանցանք:
Շարունակությունը՝ սկզբանղբյուրում։


