Սպասվում է առատ տեղումներ, գետերի ջրի ելքերի մեծացում
Ուշադրություն․ Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում է առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։
«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:
Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։


