Ճամբարակում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովը։
Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով։
Քանի որ նա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին սպանել էր 2022 թվականի մարտի 23-ին ծնված անչափահաս տղա երեխային՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում նա ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել էր երեխային, իսկ հետո մարմինը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել Ճամբարակ խոշորացված համայնքի Ջիլ բնակավայր տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում և թողել։ Երեխայի մարմինը հայտնաբերել էին նոյեմբերի 2-ին։
Նշված արարքը հիմնավորված համարելուց հետո դատավոր Արտավազդ Կարապետյանի որոշմամբ կայացված դատավճռով նա դատապարտվեց ցմահ ազատազրկման։


