Ազատ խոսք

Թշնամուն պետք չէ սովորեցնել ինչ անել մեզ հետ․Գևորգ Սուջյանի գրառումը

Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը գրում է․

«Թշնամուն պետք չէ սովորեցնել՝ ինչ անել մեզ հետ։

Թշնամուն պետք է ստիպել՝ հասկանալ, թե ինչ չի կարող անել մեզ հետ։

Մենք չենք գրում նրա գործողությունների հրահանգը, մենք ձևավորում ենք այն իրականությունը, որտեղ մեր արժանապատվությունը սահման է, իսկ մեր միասնությունը՝ օրենք։

Թող նա մտածի իր քայլերի մասին, մենք մտածում ենք մեր ուժի մասին։

Թշնամուն միտք չեն տալիս։խոսքը մեր շահին է վերաբերում։

Նրան դնում են այնպիսի քաղաքական իրականության մեջ, որտեղ մարդասիրությունը պարտադրանք է, ոչ թե ընտրություն։

Մեր պատանդների հարցը բանակցության թեմա չէ, այլ պետության կամքի, արժանապատվության և հետևողական ճնշման արդյունք։

Մենք չենք հուշում՝ ինչ անել, մենք ստեղծում ենք պայմաններ, որտեղ նա այլընտրանք չունի»։

Կիսվեք ձեր էջում