Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր
Shamshyan.com-ը հայտում է, որ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Ի․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի երթևեկելի գոտում շան հայտնվելը և ինքը շրջանցել է շանը կորցնելով ավտոմեքենայի կառավարումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


