ՄամուլՏեսանյութ

Տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են ինձ ձերբակալել․ Նարեկ Կարապետյան

Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Այս մասին ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հարցումները ցույց են տալիս, նրանք տեսնում են, որ մեր կուսակցությունը հաղթելու է ընտրություններում։ Այդ պատճառով մենք տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են ձերբակալել մեր կուսակցության որոշ անդամների, ներառյալ ինձ՝ մեզ թույլ չտալու համար մասնակցել ազատ ընտրություններին և նախընտրական գործընթացներին։

Կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Ես կուսակցության անդամներից մեկն եմ և ղեկավար կազմի ներկայացուցիչ»,–ասել է նա։

Հարցին՝ ի՞նչ մեղադրանքով կարող են ձերբակալել իրենց, Նարեկ Կարապետյանը պատասխանել է.

«Մեղադրանքներն այնքան էլ կարևոր չեն, որովհետև, ինչպես տեսանք, մարդկանց տանում են բանտ, այսինքն՝ գործընթացը երեք-չորս ամիս շարունակվում է, հետո ասում են, որ որևէ մեղադրանք չկա։ Բայց դու արդեն բանտում ես։

Այսինքն՝ նրանք քեզ հեռացնում են քո գործերից, քո առաքելությունից, քո տնից, քո ընտանիքից, բայց դրա համար ոչ ոք որևէ պատասխանատվություն չի կրում։ Սկզբում մեղադրանք ներկայացվում է, հետո այն հանվում է։

Բայց նրանք չեն կարող մեր ամբողջ հասարակությանը, մեր հասարակության մեծ մասին բանտարկել: Մեր ժողովրդի մեծ մասը դեմ է վարչապետի քաղաքականությանը»։

Կիսվեք ձեր էջում