Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ «Նովելլա հոլլի» դիմաց բախվել են «Lexus»-ը, «BYD»-ն, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճա
Shamshyan.com-ը հայտնել, որ այսօր՝ մարտի 23-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Հերացու թունելից Խանջյան թունել տանող ճանապարհին՝ «Նովելլա հոլլի» դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Խ․-ի վարած «Volkswagen», Երևանի բնակիչներ 36-ամյա Դավիթ Բ․-ի վարած «BYD» մակնիշի, 39-ամյա Հովսեփ Պ․-ի վարած «Lexus» մակնիշի և 58-ամյա Արթուր Ս․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։
«Nissan»-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նա մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Nissan»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկի գոտի, բախվել ավտոմեքենաներին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


