Ծննդկան է մահացել. երեխայի վիճակը կայուն ծանր է
«Արմենիա» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, այս մասին գրել է լրագրող Անի Ներկարարյանը:
«Ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում գիտակցության կորուստ: Բժիշկները կատարել են շտապ կեսարյան հատում:
Անմիջապես կազմակերպվել է ծննդկանի 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է»,– հայտնել են Առողջապահության նախարարությունից:


