Շնորհակալ եմ միասին ապրած օրերի համար․ Հասմիկ Խոջյանի անկեղծ խոստովանությունը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նշել է իր ընտանիքի կազմավորման 4-ամյակը։ Այս առիթով նա Ինստագրամի իր էջում կիսվել է գեղեցիկ ընտանեկան ֆոտոշարքով և հանդես եկել անկեղծ խոստովանությամբ․
Հասմիկը նշել է, որ չորս տարիների ընթացքում իրենց ընտանիքն անցել է տարբեր փուլերով։
Եվ որ հենց դրանք են կյանքը դարձնում լիարժեք։
«Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք շատ երջանիկ օրեր, ճգնաժամեր, հիշվող ակնթարթներ, բանավեճեր, շատ ճանապարհորդություններ ու կյանքը գեղեցիկ է այս վայրիվերումներով, որոնք կան յուրաքանչյուրիս ընտանիքում իսկ կարևորը՝ միասին քայլել առաջ, գնահատել իրար, շնորհակալ լինել միասին ապրած օրերի համար։
Ես շնորհակալ եմ սիրված ու գնահատված լինելու, սիրելու, մշտապես ապահովություն զգացում ունենալու, անլուծելի թվացող ոչ մի խնդիր չունենալու համար։
Թող որ բոլորիս տներում գլխավոր լինի ՍԵՐԸ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՐԳԱՆՔն ու ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ»,- գրել է նա։


