Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի եւ քաղաքի հետ․ Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել
Գերմանիա տեղափոխվելուց հետո դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Հակոբյանը, առաջին անգամ կիսվել է որդու՝ Ֆելիքսի հետ լուսանկարով։
«Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի եւ քաղաքի հետ …Քիչ-քիչ բայց վստահ ընթացքի մեջ ենք… Առաջ Աստված»,-լուսանկարներին կից գրել է Հրուշը։
Bavnews.am»-ի խմբագրակազմը քաջառողջություն է մաղթում ընտանիքին՝ լիահույս լինելով նրանց շուտափույթ վերադարձի հարցում։
Հիշեցնենք Գոռ Հակոբյանը հանդես էր եկել հուզիչ տեսաուղերձով՝ հայտնելով, որ իր ընտանիքը ծանր փորձության առաջ է կանգնել։





