Երեխաներն այսօր եկել էին նախագահի նստավայր՝ պաղպաղակ ուտելու։
Նախօրեին, երբ նախագահը հանդիպել էր Նաիրիտ գործարանի՝ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ, երեխաների խումբն այդ պահին անցնելիս է եղել նրանց կողքով։ Արմեն Սարգսյանը նրանց հրավիրել է պաղպաղակ ուտելու։