ՄամուլՏեսանյութ

Ինձ Շենգավիթի կոմունալի պետը ծեծել ա, հայհոյել ա, գործից հանել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmLur.am-ին Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը պատմել է, որ կոմունալի վարչության պետն իրեն դաժանաբար ծեծել է:

Բանն այն է, որ տիկինը կառավարության մոտ բողոքի ակցիայի է մասնակցել, որը դուր չի եկել Շենգավիթ վարչական շրջանի Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժին ղեկավար Սարգիս Սարգսյանին, ով կնոջ հետ հաշվեհարդար է տեսել:

Նրան նախ ծեծել են, հայհոյել ու աշխատանքից հեռացրել: ArmLur.am-ը կնոջ հետ տեղի ունեցածի վերաբերյալ առաջիկայում մանրամասներ կներկայացնի, պարզելու համար, թե ինչ են արել իրավապահներն այդ ուղղությամբ:

Մանրամասները` տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում