Մամուլ

Թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է մարտի 12-ին՝ Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի թիվ 27 մսուր-մանկապարտեզում Երևանի բնակիչ 67-ամյա Վ․ Գ․-ի դին հայտնաբերելու փաստով։

Այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության թիվ 23 բժիշկների խումբը կանչով ժամանել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված մանկապարտեզում որպես պահակ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում