Մամուլ

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 17-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին էլ արդեն տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ 

Այս պահին բանտի ծառայողները սպասում են, որպեսզի ժամանեն քննիչները, քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական բժիշկը։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են Վաղարշապատի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում