Ամուսնալուծության փոխարեն կինը ամուսնու սիրուհուն առաջարկեց ամսական 920 դոլարով վարձակալել նրան
Թաիլանդում մի կին առաջարկել է ամուսնալուծվելու փոխարեն ամուսնուն վարձակալության տալ սիրուհուն ամսական 920 դոլարով։ Լուրը հայտնում է NDTV-ն։
Կինը, որը ներկայացել է Խուն Կվանգ անունով, ասել է, որ իր ոստիկան ամուսինը, երկարատև հարաբերությունների մեջ է եղել մեկ այլ կնոջ հետ և նույնիսկ տեղափոխվել է նրա բնակարան։
Խնդիրները սկսվել են 2025 թվականի կեսերին, երբ Խունը նկատել է, որ անհայտ կինը ակտիվորեն հետապնդում է իր ամուսնուն առցանց և զննում է նրա սոցիալական ցանցերի էջերը։ Շուտով տղամարդու վարքագիծը փոխվել է. նա սկսել է ուշ վերադառնալ տուն և հաճախ անտեսել զանգերը։
Լարվածությունը գագաթնակետին է հասել, երբ տղամարդը մի գիշեր՝ ժամը 1:00-ի սահմաններում, վերադարձել է տուն և հայտարարել, որ ցանկանում է լքել ընտանիքը։ Նա նաև ասել է, որ տունը, մեքենան և պարտքերը թողնում է կնոջն ու երեխային։
Կվանգը հետագայում որոշել է վարձել մասնավոր հետախույզ։ Հետաքննության առաջին օրը պարզվել է, որ նրա ամուսինը այցելել է այն տարածքում գտնվող տուն, որտեղ, ենթադրաբար, ապրում է իր սիրուհին։
Դրանից հետո կինը պահանջել է, որ ամուսինը վերադառնա տուն՝ զրույցի համար։ Նա համաձայնվեց և խոստովանեց, որ մյուս կինը գիտեր իր ընտանիքի մասին, բայց մտադիր չէ որևէ ֆինանսական պատասխանատվություն ստանձնել, եթե նա ամուսնալուծվեր։
Դրանից որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձավ ապրելու իր ընտանիքի հետ, բայց ավելի ուշ կնոջը խոստովանեց, որ դեռ զգացմունքներ ունի սիրուհու նկատմամբ և չի կարող խզել հարաբերությունները։
Այնուհետև Կվանգը առաջարկեց անսովոր լուծում։ Չամուսնալուծվել, եթե մյուս կինը ամսական 920 դոլար վճարեր ամուսնու հետ ապրելու հնարավորության համար՝ դա անվանելով մի տեսակ «վարձավճար»։
Կնոջ խոսքով՝ սիրուհին համաձայնել է այս պայմաններին և նշել, որ փողը իր համար խնդիր չէ։ Սակայն տղամարդն ինքը մերժել է այդ գաղափարը։
Փաստաբան Պատ Անուսորն Ասուրապոնգը նշել է, որ նման «ամուսնու վարձակալության պայմանագիրը» Թաիլանդում չի կարող կիրառվել, քանի որ այն խախտում է հասարակական կարգը և երկրի օրենքները մոնոամուսնության վերաբերյալ։


