Հանգիստ եղեք, այստեղով թշնամին չի անցել, այս ամենն արել էս հողի կենացը խմող մարդիկ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․
«Չէ՛ չէ՛, հանգիստ եղեք, այստեղով թշնամին չի անցել, այս հուշաքարերի վրայի բրոնզե ձուլվածքները թշնամին չի գողացել, այս աղբը գերեզմանների վրա թշնամին չի լցրել, հայ մեծերին թշնամին չի մոռացության մատնել, էս ամենը մեր կողքը ապրող ու էս հողի կենացը խմող մարդիկ են արել։
Սա Երևանի Կենտրոնական գերեզմանատանը գտնվող «Քաղաքային պանթեոն 1»-ն է, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանի բալանսում, գրանցված է որպես մշակութային ժառանգություն և որտեղ հուղարկավորված են 100-ավոր հայ արվեստի, մշակույթի և քաղաքական գործիչներ, գրողներ, բանաստեղծներ, կոմպոզիտորներ, գիտնականներ և ԽՍՀՄ ազգային հերոսներ։
Բայց ես պատրաստ չեմ ապրել այս հողի վրա, պարծենալ Հայ լինելովս ու թույլ տալ նման վերաբերմունք իմ արժեքների նկատմամբ։
Եթե դու էլ ես նույն մտքին, ապա միացիր իմ տելեգրամյան խմբին ու փորձենք միասին փոխել այս անտանելի իրականությունը՝ https://t.me/gorcanoxnerov»։










