Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, կալանավորելու որոշում է կայացվել
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի
եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։
Նշվում է, որ Ալեքսանդր Սարգսյանը երկրում չէ, և կկալանավորվի, երբ վերադառնա Հայաստան։
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի
նկատմամբ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Ա․ Սարգսյանի կալանավորելու վերաբերյալ։
Լրատվականի տեղեկություններով՝ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ նա, հանդիսանալով 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը և դրդել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին՝ իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելուն։


