Մի քանի ցինիկ տղաների պահվածքից ես սխալ եմ արտահայտվել․ Լիանա Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ասմունքող և հանդիսավար Լիանա Զուրաբյանն անդրադարձել է երեկվա՝ իր հետ տեղի ունեցած միջադեպին՝ գրելով․
«Հերհյուրանքներ մի տարածեք մի քանի Բերդավանցիներ և մի քանի ցինիկ տղաների պահվածքից ես սխալ եմ արտահայտվել, կխնդրեմ ինձ ներեն այն ծնողները և երեխաները ովքեր շնորքով հասկացող, հարգանքով մարդիկ են։
Բերդավանի պատկերը թող այսուհետ լավ ձևով լուսաբանվի, սիրում ենք բոլորիդ»։
Հիշեցնենք՝ նախօրեին Լիանա Զուրաբյանը տեսանյութ էր հրապարակել, նշելով, որ որդու դպրոցի մոտ մի խումբ երիտասարդներ իրեն հարվածել են մի քանի անգամ։
Նա դիմել էր Նոյեմբերյանի ոստիկանություն։
Տեսանյութը՝ ստորև․


