Մամուլ

Իսրայելը հայտարարել է՝ մինչև երբ կշարունակվեն ռազմական գործողությունները Իրանի դեմ

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները կշարունակվեն առնվազն ևս 2 շաբաթ՝ «ռեժիմը վերջնականապես քայքայելու համար»։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։

Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։

Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

Կիսվեք ձեր էջում