Շոու-բիզնես

Առանց ձեր աջակցության ես կլինեի մութ տեղում. Խաչատուր Հունանյանի հուզիչ գրառումը

Դերասան Խաչատուր Հունանյանը, ով արդեն տևական ժամանակ բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, վերջին շրջանում հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով։

Բուժման ծախսերը հոգալու և այս դժվարին փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ էր լայն հանրության աջակցությունը, ինչին հազարավոր մարդիկ արձագանքեցին մեծ պատրաստակամությամբ։

Հատկանշական է, որ նույնիսկ իր համար ամենածանր պահին Խաչատուրը չի սահմանափակվել միայն սեփական խնդիրներով։ Նա բազմիցս հանդես է եկել կոչերով՝ ուշադրություն հրավիրելով առողջական խնդիրներ ունեցող երեխաների և օգնության կարիք ունեցող այլ անձանց վրա։

Սա ևս մեկ անգամ փաստում է դերասանի մեծահոգության և մարդասիրության մասին։

Դերասանը հանդես է եկել հրապարակմամբ՝ դիմելով բոլոր նրանց, ովքեր իր կողքին են եղել այս օրերին։ Նրա խոսքերը լի են անկեղծ երախտագիտությամբ. «Շնորհակալություն յուրաքանչյուրին և բոլորին ողջ ջանքերի և աջակցության համար։ Առանց ձեր աջակցության ես կլինեի մութ տեղում։ Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքները»։

Կիսվեք ձեր էջում