Մամուլ

40-ամյա Գոհարը ոստիկանություն է հայտնել, որ ընկերուհու հետ «Ասալա» հյուրանոցում երկու տղամարդու հետ հարաբերություն ունենալուց հետո, վճարված 20 հազար դրամանոցը կեղծ է եղել

Փետրվարի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Գոհար Գ․-ն և հայտնել է, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում իր ընկերուհու, Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Ռուզաննա Բ․-ի հետ միասին գտնվել են Բագրատունյաց պողոտայի 52/1 հասցեում գտնվող «Ասալա» հյուրանոցում երկու տղամարդու հետ և նրանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար իրեն վճարել են 20 հազար ՀՀ դրամ թղթադրամ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ սեռական հարաբերությունից հետո «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով տղամարդիկ հեռացել են, այնուհետև պարզվել է, որ 20 հազար ՀՀ դրամանացի վրա առկա է հուշանվեր գրառումը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում