Ինչ է պատահել Աստղիկ Ալավերդյանի որդուն. դերասանուհին մանրամասնում է
Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն իր հետևորդներին տեղեկացրել է ընտանիքում տեղի ունեցած անհանգստացնող դեպքի մասին։
Դերասանուհին հայտնում է, որ նախորդ գիշեր նրա որդուն շտապ վիրահատության են ենթարկել։
Պատճառը եղել է կույրաղիքի բորբոքումը (ապենդիցիտ)։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, և այժմ տղան ապաքինվում է։
«Գիշերը տղայիս կույրաղիքն են վիրահատել։ Այս ժամանակը կօգտագործենք ու միասին ավելի շատ կլինենք։ Մեր սիրելի կոմեդիան ենք նայում», – նշել է Աստղիկը՝ կից հրապարակելով լուսանկար հիվանդասենյակից։



