Ազատ խոսք

Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով․ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանին՝ նշելով․

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։

Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։

Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը։ Նա իր խոսքում նշել է․

«Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը», – ասել է Հակոբյանը։

Կիսվեք ձեր էջում