Կոտայքի մարզում վթարից ՊՆ զինծառայող է մահացել․ ինչ է կատարվում դեպքի վայրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 00:25-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ Կոտայքի մարզում հաշվառված 19-ամյա Անդրանիկ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Տավուշի մարզի բնակիչներ 19-ամյա Սևակ Ա.-ն և 20-ամյա Սամվել Խ.-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներից էր։
Մանրամասները՝ տեսանյութում․



