Մամուլ

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Մերի Գասպարյանը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Մերի Գասպարյանը հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Փետրվարի 24-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Մերի Գասպարյանի անհետ կորելու մասին։

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մերի Գասպարյանը Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և հանձնվել է ծնողներին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Կիսվեք ձեր էջում