Մամուլ

Կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10 000 դրամով՝ չհաշված հետվճարը. Թորոսյան

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10.000 դրամով՝ չհաշված հետվճարը, որի հիման վրա շահառուները դրանք կարող են բարձրացնել ևս 10.000 դրամով։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել է, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։

ՀՀ վարչապետն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

«Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ։

Այս հաշվարկների մեջ չկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը, այսինքն՝ կենսաթոշակները իմ նշած սանդղակներից ավելի շատ։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է. որի մասին բազմիցս խոսել ենք»,- ասել է Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետը նաև պարզաբանել է, թե ինչու է այդ որոշումը հիմա կայացվել։

«Դուք գիտեք, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում, ավելի բարձր է եղել նաև միջազգային կազմակերպությունների կանխատեսումներից։ Սա մեզ համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիներն այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում»,- մանրամասնել է վարչապետը։

Կիսվեք ձեր էջում