ՄամուլՏեսանյութ

Բացառիկ տեսանյութ․ Lada Priora-ն Աշտարակում բախվել է հենասյանը․ 26-ամյա վարորդը մահացել է

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 07:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ռուբեն Ա․-ն իր վարած «LADA Priora» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 107 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի հենասյանը, այնուհետև՝ նշված հասցեի չգործող շինության պատին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ռուբեն Ա․-ն տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները նրա մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Կիսվեք ձեր էջում