Տղամարդը գողացել է շտապօգնության մեքենա, որի մեջ հիվանդ է եղել
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ փետրվարի 17-ին՝ ԱՄՆ Վիսքոնսինի նահանգում։ Ոստիկանությանը 40 րոպե հետապնդել և ձերբակալել էր մի տղամարդու, ով գողացել էր շտապօգնության մեքենա։ Այս մասին գրում է Miami news-ը։
Մեքենան գողացողին նույնականացրել են որպես Բենջամին Ֆելց։ Նա նստել է կայանած մեքենան լրիվ մերկ վիճակում։ Բժիշկներն այդ պահին մեքենայում են եղել և օգնություն են ցուցաբերել հիվանդին։
Երբ նրանցից մեկը նկատել է տղամարդուն, դուրս է եկել մեքենայից, որ վնասազերծի նրան, բայց տղամարդը ոտքը դրել է գազին, իսկ երկրորդ բժիշկը ստիպված է եղել դուրս գալ մեքենայից։
Բժիշկները պատահածի մասին անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը։ Սկսվել է հետապնդում։ Ոստիկանները սկսել են մեքենային հետևել դրոնից, որպեսզի տեսնեն, թե ինչպես է իրեն զգում պացիենտը։ Ի վերջո, նրանց հաջողվել է կանգնեցնել մերկ կողոպտչին։ Նրան ձերբակալել են։
Պացիենտին շտապ հոսպիտալացրել են։ Նրա վիճակը կայուն է։




