Մամուլ

Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում. «Հերացի» կենտրոն

Սուր շնչառական վարակների շաբաթական վերլուծության արդյունքում արձանագրվել է որոշակի ակտիվացում բոլոր տարիքային խմբերում, հայտնել է «Հերացի» կենտրոնը:

Ըստ վերլուծության՝ 2026թ.-ի 7-րդ շաբաթվա ընթացքում ծանր ՍՇՎ-ով նոր դեպքերի թիվը 78 է, ինչն ավելացել է 18%-ով նախորդ շաբաթվա համեմատ։ Ավելացել է մինչև 5 տարեկանների մասնաբաժինը կազմելով ընդհանուր դեպքերի 55%-ը (43 դեպք)` նախորդ շաբաթվա 50%-ի փոխարեն։

Մահվան դեպքեր չեն արձանագրվել: Փետրվարի 2-ը գրիպի տարածաշրջանային ցուցանիշները ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում շարունակվում է նվազել սեզոնի սկզբում արձանագրված բարձր մակարդակից:

Ըստ զեկույցի՝ հոսպիտալացումների հիմնական դեպքերը 65 և ավելի բարձր տարիքի անձիք են: Տարածաշրջանում A(H3) գրիպի վիրուսը շարունակվում է մնալ շրջանառվող գերակշռող տեսակը (77%), չնայած հայտնաբերվում է նաև A(H1) վիրուսը (23%):

Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը գերազարցում է 10% համաճարակային շեմը` կազմելով 28%, նախորդ շաբաթվա 33%-ի փոխարեն:

Կիսվեք ձեր էջում