Մամուլ

Ներխուժել են ԱԺ նախկին պատգամավորի աշխատասենյակ, նա ստիպված է եղել ինքնապաշտպանվել

Ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի աշխատասենյակ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը: Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար:

Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում: Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության:

Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի: Հետո ասում եք` ինչի են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»: