Մամուլ

Ընտրություններից հետո հոսանքի սակագինը միանշանակ բարձրանալու է

Ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի մինչև 2026թ.-ի ընտրությունները հոսանքի սակագինը չթանկանա. այսօր ասուլիսին հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Այդ իսկ պատճառով միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը թանկանալու է»,- ասաց նա։

Նա հիշեցրեց, որ նույն գործելաոճի մեջ են, երբ մինչև 2021թ.-ը հպարտ քաղաքացիներին և բոլոր վարչապետներին ինչ հույսեր ու խոստումներ էին տալիս, և ինչ եղավ նրանց հետ 21-ից հետո։

«Կարծում եմ՝ նույնը սպասում է 26-ից հետո»,- ասաց նա։