ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ են պլանավորել Եպիսկոպոսաց ժողովին. Կաթողիկոսը ինչպե՞ս է մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Armlur.am-ը գրում է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով փետրվարի 16-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարվելու է Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց Ժողովը։ Չնայած բազմաթիվ քննադատություններին, Եկեղեցու, հատկապես՝ Վեհափառ Հայրապետի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Մայր Աթոռը հաստատակամորեն որոշել է այն անպայմանորեն իրականացնել՝ փետրվարի 16-19-ն ընկած ժամանակահատվածում։

Ժողովի ժամանակ քննարկվելու է եկեղեցական կյանքին եւ օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր։
«Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել»։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը կատարել է փետրվարի 13-ին, ինչից հետո փետրվարի 14-ին՝ շաբաթ օրով, հաջորդեց Վեհափառ Հայրապետի նկատմամբ երկրից դուրս գալու արգելքի սահմանումը։

Ավելի վաղ՝ երկրից դուրս գալու արգելք էր սահմանվել վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ՝ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տեր Հայկազուն արքեպիկոպոս Նաջարյանի, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի։ Եպիսկոպսոները Ժողովին մասնակցելու են հեռավար ձեւաչափով, իսկ ինչպե՞ս է մասնակցելու Վեհափառ Հայրապետն՝ առայժմ պարզ չէ։

Հիշեցնենք, որ Եկեղեցական ժողովը հրավիրված էր դեռ դեկտեմբերին, սակայն, հաշվի առնելով կեղեցու շուրջ ստեղծված լարված իրավիճակը, Մայր Աթոռը որոշեց այն դրսում գումարել։ Այս անգամ էլ Վեհափառ Հայրապետին հանգստի կոչողներներին դուր չեկավ այն, որ Ժողովը դրսում է հրավիրվել եւ սկսեցին շահարկել Ժողովի Սուրբ Էջմիածնում չգումարելու հանգամանքը։
Սակայն, հարկ ենք համարում հիշեցնել այն, որ Եկեղեցական Ժողովի Հայաստանից դուրս գումարելն աննախադեպ երեւույթ չէ․ Հայ Առաքելական Եկեղեցին իր պատմության ընթացքում էլի ունեցել է նման դեպքեր, երբ ժողովը դրսում է հրավիրել՝ ինչպես 1651 թվականին Երուսաղեմում, 1956 թվականին՝ Կահիրեում։ Նաեւ նկատենք այն, որ Ժողով գումարելու կարեւորությունը ոչ թե վայրն է, այլ այն, թե ում կողմից է հրավիրված Ժողովը եւ ովքեր են մասնակցում Ժողովին»։

Մանրամասները՝ տեսանյութում․