Ազատ խոսք

Հայրենասիրությունը խոսք չէ, այլ գործ․ պատիվը հիշողություն չէ, այլ վարք․ Գևորգ Սուջյան

Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը գրում է․

«Հայ ազգ,

քո ուժը քո թվի մեջ չէ, այլ քո ոգու։

Քո հաղթանակը զենքի մեջ չէ միայն, այլ հավատքի։

Քո ապագան պատահականություն չէ, այլ պատասխանատվություն։

Միասնությունը լոզունգ չէ, այլ ընտրություն։

Հայրենասիրությունը խոսք չէ, այլ գործ։

Պատիվը հիշողություն չէ, այլ վարք։

Եկե՛ք լինենք այն սերունդը,

որին պատմությունը կհիշի ոչ թե լռությամբ,

այլ կանգուն մնալով»։