Շոու-բիզնեսՏեսանյութ

Փոքր բան խնդրելուց, եթե քո ընկերը չպիտի քեզ օգնի, ուրեմն մենք ընկերներ չենք․ Արմինե Պողոսյան

Արմինե Պողոսյանը նշում է՝ երբեք չի զգացել, որ Հայկոյի և Մկոյի փոխհարաբերությունները վատ լինեն, համենայնդեպս ստեղծագործական պրոցեսն ընթացել է ջերմ միջավայրում։ Դերասանուհու խոսքով սխալ էր տղաների բաժանվելը, որովհետև նրանք մեկը մյուսին լրացնում էին։

«Ես չեմ ընդունում Հայկոյի որոշումը, որովհետև ինքը շատ տաղանդավոր է, սիրված էր մարդկանց կողմից, կարծում եմ պետք է շարունակեր իր թատերական գործունությունը։ Բայց երբ այս կեղտոտ բանի մեջ մտավ ես հիասթափվեցի, որ ասում են Հայկո ես լուրջ չեմ ընդունում», – նշում է Արմինե Պողոսյանը։

Դերասանուհու խոսքով՝ սխալ է, որ մարդ իր կյանքն ու գործունեությունը վտանգում է ինչ-որ բանի համար և լրիվ ջուրն է գցում։

«Հայկոյին՝ քաղաքապետ դառնալուց հետո շնորհավորեցի, չպատասխանեց գրածիս, մի հարցով էլ դիմեցի` չօգնեց։ Փոքր բան խնդրելուց, եթե քո ընկերը չպիտի քեզ օգնի, ուրեմն մենք ընկերներ չենք»։ Այս մասին Tete A Tete հաղորդման շրջանակներում խոսել է դերասանուհի Արմինե Պողոսյանը։

Տեսանյութը ստորև․