Մամուլ

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը․ ի՞նչ է կարելի ուտել ու ինչի՞ց հեռու մնալ

Մեծ Պահքը կտևի 48 օր, մինչև Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը:

Ի՞նչէկարելի ուտել կամ ի՞նչ պետք չէ ուտել, ի՞նչ պիտի անենք ու ինչի՞ց հեռու մնանք։ Անվերջանալի արգելքների, չի կարելիների ցանկը թվում է չափազանց բարդ, անհաղթահարելի, բայց մի՞թե Պահքը՝ուտելչուտելումասին է:

ՏերԵսայիքահանաԱրթենյանի խոսքով՝ ամենբան ավելի պարզ է, Պահքնօրենքովչէ, որ պահում են։ Մենք կրկին մոռանում ենք կարևորի մասին։ 

Վերադարձե՛ք դեպի Աստված

Պահքի պատվիրանը մարդուն տրվել է դեռևս դրախտում, սակայն Ադամը խաբվեց սատանայից, կերավ արգելված պտուղը, զրկվեց շնորհներից, վտարվեց դրախտից: 

Ի՞նչ է կարելի, ի՞նչ՝ ոչ. հարցի պատասխանը փորձում ենք գտնել Պահքի ողջ ընթացքում՝ հաճախ անտեսելով բուն գաղափարը, մինչդեռ պահեցողությունը միջոց է՝ մեր հայացքը դեպի Աստված ուղղելու: Այն հնարավորություն է Աստծո հետ հաշտվելու, ընդգծում է քահանան.

«Պահքըմերազատորոշումնէ՝դեպիԱստվածվերադառնալուԴեպիՏերը տանողբոլորճանապարհներնընդունելիենԱմենմարդկարողէունենալտարբերզգացումներմոտեցումներԿարևորըվերադարձե՛քդեպիԱստվածհայացքովդարձեք դեպիԱստվածՆաձեզկառաջնորդի»: 

Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության ու ապաշխարության շրջանը: Մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): 

Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Այս ընթացքում պետք է հրաժարվենք կենդանական ծագում ունեցող սննդից, մոլություններից: Փորձենք չստել, չհայհոյել, մաքրել մեր մտքերը: Զղջանք մեր մեղքերի համար, ապաշխարենք, այցելենք եկեղեցի, բարիք գործենք ու պատրաստվենք դիմավորել Քրիստոսի Հարության տոնը: Այս կանոները նշվում են ամեն տարի, բայց զուգահեռ որքան կարևոր է, որ անկեղծ լինենք։ Ամեն բան չլինի ձևական: Քահանայի խոսքով՝ Պահքն իմաստավորվում է այն պահից, երբ հասկանում ենք, որ կարիք ունենք մեր կյանքում Աստծո ներկայության, նրա հանդեպ սերը զորացնելու.

«ԱստծոխոսքըպիտիլինիմեզառաջնորդողԱստծոխոսքովմենքպետքէկարողանանքզորանալմերհավատքիպահեցողությանմեջՏիրոջխոսքովպետքէկարողանանքսրբագրելմերկյանքը»:

Տեր Եսային նշում է՝ այդ ձգտումը պետք է լինի ոչ թե միայն 48 օրերի ընթացքում, այլ դառնա մեր ամենօրյա պայքարը։

Մենք մեզ շրջապատող աշխարհը աղոտ ենք տեսնում լույսի բացակայության պատճառով: Խավարը մեզ խանգարում է, բայց եթե բացենք մեր հոգու դուռը Լույսի առջև, ամեն բան պարզ կլինի: 

«Պատրա՞ստ ենքգիտակցելորհեռացելենքԱստծուցՄարդուկյանքըառանցաստվածայինսիրո, իմաստազրկվում է»,- նշում է Տեր Եսային: 

Ստացվում է՝ Պահքն աղոթքի, ողորմածության ու սննդի պահեցողության համադրություն է: Հրաժարվում ենք կենդանական ծագումով ուտելիքներից, աղոթում ենք ու ապրում ողորմությամբ:

«Պահքըվերականգնումէմարդուկապըշրջապատողիրականությանհետ։ ԱղոթքըմերկապնէԱստծոհետՈղորմածությունը՝մարդկանցսիրելըկարեկիցլինելըօգնելը,քաղցրխոսքասելըմերկապնէմարդկանցհետՊահեցողությունըմերկապնէբնությանհետ»:  

Բացի արգելքներից, Մեծ Պահքի ընթացքում կարևոր է մասնակցել Ս. Պատարագներին, ժամերգություններին: 

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. 

«ԵրբդուծոմպահեսօծիքոգլուխըևլվաքոերեսըորպեսզիչերևասմարդկանցծոմպահողայլքոՀորըգաղտնաբարևքոհայրըորտեսնումէինչործածուկէկհատուցիքեզ» (Մատթ. 6:17-18):

Մեծ Պահքին հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ ու ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի կարևոր իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ, Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումն ու Հարությունը։

Մեր երկիրը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի   կարիքը

Տեր Եսային հույս ունի՝ այս տարվա Պահքն առիթ կլինի, որ մենք վերագտնենք մեր կապը նաև հայրենիքի հետ, սովորենք իրար լսել, սիրել ու վերջապես համախմբվենք։ 

«Մեր ժողովուրդն այսօր ապրում է ծանր շրջան: Մարդիկ բաժանված են խմբերի: Շատ են բաժանումները: Հստակ է մի բան՝ մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է պահենք մեր դիմագիծը, ինքնությունը: Հայրենիքը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի  կարիքը»:

Հոգևորականը նկատել է՝ շարունակ փախչում ենք իրականությունից, բայց եթե ուզում ենք իրավիճակը փոխել, պետք է իրականության հետ հաշվի նստենք: Մենք պետք է ապրենք ոչ թե անցյալում կամ ապագայում, այլ հենց այս պահին։ Գործենք, դառնանք մեր կյանքի տերը։  

Աղբյուրը՝ Qahana.am։