Մամուլ

Ով է մահացած զինծառայողը

Փետրվարի 7-ին մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր, Նոյեմբերյանի Բագրատաշեն գյուղից։

Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը մեզ ասաց, որ Դավիթը դեպքից 2 օր առաջ իրենց տանն է եղել։

Նա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում` Կողբի զորամասում։

Ծառայության ավարտին 1 տարուց ավելի դեռ կար։

Դավիթ Մանուկյանը տան միակ տղան էր, նրանից բացի, ընտանիքում կա աղջիկ, որն անցյալ տարի է ավարտել միջնակարգը։

Նախնական տարբերակով՝ շրջանառվում է ինքնասպանության վարկածը։

Դավիթ Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 11-ին։