Uncategorized

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։