Մամուլ

«Միասին ենք որոշել»․ կարգալույծ քահանաները զղջմամբ դիմելո՞ւ են Մայր Աթոռին

Կարգալույծ հռչակված քահանաներ Արամայիս Թախմազյանը (Տեր Թադեն) եւ Ստեփան Ասատրյանը (Տեր Արամը) դիմել են դատարան՝ վերականգնվելու հոգեւոր հովվի պաշտոնում։

ArmLur.am-ի հետ զրույցում կարգալույծ քահանա Տեր Թադեն հայտնեց, որ որոշումը միասին են կայացրել։ «Այո՛, դիմել ենք։ Տեր Արամի հետ միասին քննարկել ենք եւ որոշել, որ պիտի դիմենք դատարան՝ մեր հոգեւոր հովվի պաշտոնում վերականգնվելու համար»։

Արդյոք պատրաստվում են նույն խնդրով դիմել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, հանդես գալ զղչմամբ՝ Արամայիս Թախմազյանը պատասխանեց՝ ինչի՞ համար։

Մենք նաեւ հետաքրքվեցինք, թե վերականգնվելու դեպք պատարագներին կրկին զեղչելու են Վեհափառ Հայրապետի անունը՝ Թախմազյանը հրաժարվեց պատասխանել։ Հիշեցնենք, որ գործը դատարան է ստացվել փետրվարի 5-ին եւ մակագրվել Արմավիր մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասսության քաղաքացիական դատարանի դատավոր Սիմա Աբովյանին։