Արտյոմ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար։
«Հարգելի գործընկերներ, ես միացել եմ քաղաքապետարանի թիմին, ինձ վստահել են Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի գործը։ Հուսամ՝ լավ կաշխատենք»,- գրել է նա սոցցանցում։
Նշենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ազատվել էր պաշտոնից 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։



