Ազատ խոսք

Ինչ ուղերձ է հղել Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվի բանտից

Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.

«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։

Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։

Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։