Մամուլ

Երևանում ԼԳԲՏ շքերթ է լինելո՞ւ․ ինչ է մեկնաբանել Փաշինյանի մամուլի ծառայությունը

Փաշինյանի մամուլի ծառայությունը հերքել է Երևանում կայանալիք ԼԳԲՏ շքերթի մասին լուրերը, որոնք տարածում են թուրքական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ

Թուրք լրագրող Օկայ Դեպրեմը, ով նախկինում բազմիցս աչքի է ընկել մտացածին տեղեկատվության հրապարակմամբ, այս անգամ գրում է, որ Հայաստանի վարչապետը հավանություն է տվել 2026 թվականի ապրիլի 7-ին ԼԳԲՏ միջոցառման անցկացմանը:

Նման հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրանց նպատակը հասարակական բևեռացումն է և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, նշել է Բաղդասարյանը։