Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ ինչպե՞ս է նա
Վագիֆ Խաչատրյանն ուրբաթ օրը դուրս է գրվել հիվանդանոցից։
Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
«Ուրբաթ օրը բժիշկները հետազոտեցին, ասեցին՝ դուրս գրենք, բայց ընթացիկ տանելու ենք ստուգումների։ Վիճակը որ ասեմ շատ լավ ա՝ չէ, բայց վիրահատությունը լավ է անցել, հիմա հետվիրահատական վիճակի մեջ ենք»,- ասաց Վերա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն ու ևս 3 հայ հունվարի 14-ին են ազատվել և վերադարձել Հայաստան ադրբեջանական գերությունից: Ինչից հետո էլ 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը, ունենալով սրտի հետ կապված առողջական խնդիրներ, տեղափոխվել էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն, ապա օրերս ենթարկվել վիրահատության:



