Ի՞նչ է կատարվել երեկ ավտոմրցաշարի ժամանակ․ մահացածը Վարդենիսից էր․ ո՞վ էր նա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ փետրվարի 1-ին, Արարատի մարզում «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից անցկացված ավտոմրցաշարի ժամանակ տեղի է ունեցել վթար։
ArmLur.am-ը «ArmLur.am-ը դեպքի վայրում էր և պարզել է, որ Ազատի ջրամբարի ճանապարհին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ ArmLur.am-ը պարզել է նաև, որ մահացածը Վարդենիսի բնակիչ էր և ուներ երեք երեխա։
Shamshyan.am-ը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Տեղում են եղել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։
Վթարի մասին տեղեկությունը ՊԾ Արարատի մարզի գումարտակից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



