Աննա Հակոբյանը նշել է թերարժեքության զգացումի տառապանքից ազատվելու տարբերակ
Փետրվարի ուղեկցող ընթերցանության գիրքս Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպն է։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը:
Այս գրքի մասին տեղեկացա մոտ մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումից, որտեղ նա շատ լավ էր արտահայտվել գրքի մասին։
Ինչ վերաբերվում է նախորդ՝ «Պոզիտիվ մտածողության զորությունը» գրքին, ապա այն դժվար կարդացի, որովհետեւ այնքան էլ լավ միտք չէր անգլալեզու մասնագիտական գրականության ընթերցանությունից հանգստանալ անգլալեզու մեկ այլ գրքով, որի նյութը գրեթե նույնն էր:
Ամեն դեպքում, քանի որ որոշել էի կարդալ, կարդացի։
Այս գիրքը խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր բարդություններ ունեն սեր, երջանկություն, հոգեւոր-մտավոր բավարարվածություն, հավատ եւ հույս զգալու հարցերում։
Եթե տառապում եք չարության, նախանձի, տարբեր վախերի եւ թերարժեքության զգացումներից եւ անվերջ պտտվում եք խավարի ճիրաններում, ապա այս գիրքը շատ շատ կօգնի ձեզ դուրս գալ այդ վիճակից։



