Մամուլ

23-ամյա տղան «Նիվա»-ով գնացել է իրենց հողամաս, իջել ավտոմեքենայից, որի ընթացքում ավտոմեքենան շարժվել է և վրաերթի ենթարկել նրան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով 2025 թվականի դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Արսեն Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արսեն Գ․-ի հայրը՝ Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Գ․-ն, ոստիկաններին հայտնել է, որ 2025թ․ դեկտեմբերի 15-ին ժամը 15։00-ի սահմաններում տղան իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է նույն գյուղում գտնվող իրենց հողամաս, որտեղ հողամասի արգելապատնեշը բացելու նպատակով, ավտոմեքենայի շարժիչը թողնելով միացված վիճակում, իջել է, որի ընթացքում ավտոմեքենան շարժվել է իր ուղղությամբ, և նա ընկել է ավտոմեքենայի տակ ու ստացել նշված մարմնական վնասվածքը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։