«Ուրարտու» ռեստորանում ցանկացել են փեսային սպանել
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել կրակոցներից: Հունիսի 14-ին, ժամը 22։00-ին իրավապահները տեղեկություն են ստացել, որ Պռոշյան փողոցի «Ուրարտու» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:
Հովհաննես Գևորգյանը 2025 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, Վաղարշակ Զաքարյանի կողմից շահագործվող «Յանդեքս» հարթակում գրանցված, «Հոնգ Չի» մակնիշի, 500 DH 61 հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայով գնացել է Երևան քաղաքի Ձորափի փողոցի 1/1 հասցեում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղի, որտեղ հանդիպելով իր քրոջ՝ Լիլիթ Գևորգյանի ամուսնուն՝ Կարեն Կոստանյանին, մոտեցել է նրան և վերջինին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, քննությամբ դեռևս չպարզված առիթով, մոտ տարածությունից իր մոտ ապօրինի պահվող, քննությամբ չպարզված մանքներում և ժամանակ ապօրինի կերպով ձեռք բերված, գործարանային որության «MP-654K» տեսակի, 4.5 մմ տրամաչափի «T23020980» համարի, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակից 4 կրակոցներ է արձակել են եղանակով ձևափոխված և 9մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար Կոստանյանի ուղղությամբ։
Վերջինի կողմից դիմադրություն ցույց տալու՝ Հովհաննես Գևորգյանին մի կողմ հրելու արդյունքում արձակված կրակոցների ուղղությունը շեղվելու պատճառով Հովհաննես Գևորգյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, որից հետո վերջինը դիմել է փախուստի:
Հովհաննես Գևորգյանի կողմից արձակված կրակոցների արդյունքում Կարեն Կոստանյանը ստացել է մարմնական վնասվածք:
Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և գործը դատարանում է:



